top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քեզ չպիտի թողնեմ



Ամառային արձակուրդներին ճեմարանականը վերադառնում է տուն, և երբ ընտանիքով նստած են լինում ընթրիքի սեղանի շուրջ, ասում է իր տատիկին. «Տատ ջան, հիշո՞ւմ ես, երբ փոքր էինք Աստվածաշնչից հաճախ նույն մեջբերումն էիր անում. «Աստված ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ»։ Ուրեմն, Ճեմարանում հին հունարենի դասից սովորել եմ, որ բնագրում այդ մեկ նախադասության մեջ հինգ ժխտականներ կան, ու այդ նախադասությունը բառացի հնչում է այսպես. «Քեզ երբեք, երբեք, երբեք, երբեք, չպիտի թողնեմ»։ «Է՜հ, տղա՛ս», պատասխանում է տատը, «ինձ համար դրանցից մե՛կն իսկ բավական է։ Երբ Աստված ասում է. «Քեզ չպիտի լքեմ», մենք էլ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ» (Եբր. 13:5-6)։

13 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page