top of page
noname2.png

Welcome to the iLooys Blog! iLooys was launched on the feast of Holy Translators, October 8, 2016. iLooys is the creation of Fr. Mesrop Parsamyan, a priest (Վարդապետ) of the Armenian Apostolic Orthodox Church in America (Eastern Diocese).

 

In classical Armenian iLooys (ի Լոյս) means “Toward the Light”. Our mission is to proclaim Jesus Christ as the light of the world and the source of new life. We utilize the resources of the Armenian Apostolic Orthodox tradition - art, architecture, poetry, philosophy, theology, and the lives of the saints - in order to explain and interpret the Gospel of Jesus Christ.

 

To be most effective in this mission we place an emphasis and urgency on the use of contemporary forms of media and innovative communication technologies.

 

We offer therefore our blog to everyone with the hope that you will join us‚ wherever you are‚ for a journey toward the Light through our faith as we live it every day!

Բարի գալուստ ի Լոյս | iLooys կայքէջ։ 

 

«ի Լոյս» գրաբար նշանակում է՝ «դեպի Լույս»։ 

 

Մենք քարոզում ենք Հիսուս Քրիստոսին, որպես լույսն աշխարհի և աղբյուրը նոր կյանքի։ 

 

Մենք հիմնվում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Ավանդության վրա՝ բացատրելու, մեկնելու և հռչակելու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանը։

 

Միացեք մեր հոգևոր ճամփորդությանը՝ ընթանալով հավատով, հույսով և սիրով դեպի Լույսն աշխարհի՝ Հիսուս Քրիստոս, որին Հոր և Սուրբ Հոգու հետ փառք հավիտյանս. ամեն։

BIOGRAPHY

Rev. Fr. Mesrop Parsamyan is currently the Director of Ministries at the Eastern Diocese of the Armenian Church of America.

 

He was ordained into the holy priesthood in 2003, and subsequently became the staff-bearer of the Catholicos until 2004.

 

From 2007 to 2011, Fr. Mesrop was professor of Christian Ethics at the Kevorkian Theological Seminary, and also served as deputy-chancellor of the Holy Etchmiadzin. During this time, he had two pastoral stays in Brussels, Belgium, and in Nice, France.

 

He went on to serve as the Locum Tenens Primate at the Diocese of the Armenian Church in Geneva, Switzerland. From 2012 to 2013, he was Vicar General of the Diocese of the Armenian Church in Marseille, France. The following year, he served as Locum Tenens Primate of Diocese of the Armenian Church in Paris.

 

From 2007-2014, Fr. Mesrop was member of the Church and Society Commission of the Conference of European Churches.

 

From 2015-2017 Fr. Mesrop was the pastor at Holy Virgin Mary and Shoghagat Armenian Church in Belleville, IL.

From 2017-2018 Fr. Mesrop was the Director of Ministries at the Eastern Diocese of the Armenian Church of America. 

From 2018-2019 Fr. Mesrop was the Dean of St. Vartan Cathedral in New York City.

From 2019 - 2021 Fr. Mesrop was the Dean of Gevorkian Theological Seminary, Etchmiadzin, Armenia.

 

Fr. Mesrop speaks five languages, including Armenian, English, French, Russian, Italian.

 

Researches

 

“Semantics of the (Classical Armenian) prepositions, according to Yeghisheh’s book “Of Vardan and on the Armenians’ War.” (2003)

 

“For a Theology of Culture: Analysis of “the light of faith” and “the figure of revelation” according to “The Glory of the Lord, Seeing the Form” of Hans Urs von Balthasar.” (2007)

 

“Become God: The Threefold way of the deification of man according to the spirituality of St. Nerses Shnorhali.” Published in Mother See of Holy Etchmiadzin in 2015.

CONTACT

Success! Message received.

  • Facebook Social Icon
  • Instagram_App_Large_May2016_200
  • Twitter Social Icon
  • YouTube
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տ. ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՐՍԱՄՅԱՆ (ավազանի անունը՝ Արամ) ծնվել է 1981 թ. մայիսի 15-ին Երևան քաղաքում Միհրան և Մանյա Պարսամյանների ընտանիքում:

1987-1997 թթ. սովորել է մայրաքաղաքի Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ դպրոցում:

1997-2002 թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցը:

2001 թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2002-2003 թթ. սովորել է Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։

Ճեմարանն ավարտել է գերազանց առաջադիմությամբ՝ պաշտպանելով ավարտաճառ՝ «Առ և ի նախդիրների իմաստային առումները ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց Պատերազմին» մատյանի» թեմայով:

2003–2004 թթ. աշխատել է որպես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր-գործավար:

2003 թ. օգոստոսի 31-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան արքեպս. Սվաճյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2004-2007 թթ. սովորել է Ստրասբուրգի Մարկ Բլոկ պետական համալսարանի Կաթոլիկ Աստվածաբանության ֆակուլտետում:

2007թ. գիտական «Մաստեր» աստիճանի համար ներկայացրել և պաշտպանել է ավարտաճառ «Հանուն Մշակույթի Աստվածաբանության. Հավատքի Լույսը և Հայտնության Կերպարը Հանս Ուրս վոն Բալթազարի «Փառքը և Խաչը» շարքում» վերնագրով՝ արժանանալով գերազանց գնահատականի:

2005թ. ամռանը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մասնակցել «Միջազգային Կրթական Կենտրոնի» կողմից կազմակերպված անգլերեն լեզվի և մշակույթի եռամսյա դասընթացներին:

2007-2008թ. աշխատել է նախ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիավանատանը` իբրև փոխդիվանապետ, ապա` Մայր Աթոռի «Գարեգին Ա Աստվածաբանական և Հայագիտական Կենտրոնում» որպես փոխտնօրեն:

 2007-2008 թ. Գևորգյան Հոգևոր Ճեմարանում դասավանդել է «Քրիստոնեական Բարոյախոսություն» առարկան, ստանձնելով նաև ԳՀՃ-ի Տեսական Աստվածաբանության Ամբիոնի վարիչի պարտականությունները։

2008 թ. Հովվական առաքելությամբ երեք ամսով պաշտոնավարել է Բելգիայի Մայրաքաղաք Բրյուսելում, իսկ 2010 թվականին՝ վեց ամիս Ֆրանսիայի Նիս քաղաքում։

2008-2011 իբրև փոխդիվանապետ` վարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան` Եկեղեցի և Պետություն հարաբերությունների բաժնի տնօրենի պաշտոնը:

2011 թ. մարտ 24-ին պաշտպանել է Վարդապետական ավարտաճառ՝ «Լինել Աստուած. Մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության» թեմայով և մարտ 27-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ստացել վարդապետական աստիճան՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի։

 2011-2013 պաշտոնավարել է Շվեյցարիայի Հայոց Թեմում՝ որպես Առաջնորդական Տեղապահ։

2013թ. հունիս 1-ին նշանակվել է Հարավային Ֆրանսիայի փոխառաջնորդ, իսկ նոյեմբեր 1-ին Ֆրանսիայի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի կողմից ընտրվել է Առաջնորդական տեղապահ՝ պաշտոնավարելով մինչ 2014թ նոյեմբերի 1։

2015թ. հուլիս ամսին մեկնել է ծառայության ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։

2015-2017թթ. պաշտոնավարել է Իլինոյ նահանգի Բելվիլ քաղաքում, որպես Սբ. Շողակաթ Հայ Եկեղեցու հոգևոր հովիվ։

2017-2019թթ. հրավիրվել է Նյու Յորք, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարան, ծառայելու որպես Քարոզչական և կրթական բաժանմունքների տնօրեն և Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր Տաճարի լուսարարապետ։

2019թ. Հունվարին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Մայր Աթոռի Սբ. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ։

2021.թ. վերադարձել է Նյու Յորք, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարան, ծառայելու որպես Քարոզչական և կրթական բաժանմունքների տնօրեն

 

Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իտալերեն լեզուներին:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page