top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հույս կա



Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սուզանավերից մեկը վթարի ենթարկվեց և արագորեն ընկղմվեց Ատլանտյան օվկիանոսի հատակը։ Չնայած անձնակազմին փրկելու բազում ջանքերին, վախ կար, որ սուզանավում թթվածինը կսպառվի՝ նախքան կկարողանան նրանց օգնության հասնել։ Ժամեր տևող փրկարարական աշխատանքների ժամանակ հիդրոլոկատորի (ձայնային ազդանշանների) սպան, ով ուշադրությամբ փորձում էր որևէ ազդանշան որսալ, հանկարծ լսում է ինչ որ հարվածների ձայն։ Հասկանալով, որ ձայնից առաջացած կետերն ու գծերը Մորզեի այբուբենից են, նա վերծանում է հաղորդագրությունը։ Այն մի պարզ հարց էր. «Որևէ... հույս... կա՞»։


Ահա՛ բոլոր դարերում և գրեթե բոլոր մարդկանց ամենավերջին հարցը՝ դժվարությունների, ճգնաժամերի և տառապանքի մեջ. «Որևէ հույս կա՞»։


Այո՛, մենք՝ քրիստոնյաներս. «մեր հույսը դրել ենք կենդանի Աստծու վրա, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների»։ (Ա Տիմոթեոս 4:10)

Մեր հույսը հավատարիմ Աստծո ափոփոխելի խոստումներն են՝ խաղաղություն պարգևելու բոլոր նրանց, ովքեր հավատում, վստահում և ամբողջապես հանձնվում են Իր հայրական խնամքին։


Այս մեղավոր աշխարհի մեջ միշտ էլ դժվարություններ ու նեղություններ պիտի ունենանք, սակայն եթե հավատանք ու վստահենք, ապա Ամենազոր Աստված կզորացնի մեզ և Իր ուրախությունն ու խաղաղությունը կպարգևի անգամ կյանքի ամենաանհույս իրավիճակների մեջ։ Բայց սրանից ավելի մի քաղցր խոստում ունենք Տիրոջից. երբ մեր կյանքի ընթացքն ավարտվի, այնժամ մեր բոլոր նեղությունները վերջ պիտի գտնեն և Աստված մեր «աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ»։ (Հայտնություն 21:4)

6 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page