top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Համբարձում



Այսօր Համբարձում է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Հարությունից քառասուն օրեր հետո համբարձվեց երկինք։


Ս. Մատթեոս Ավետարանիչն արձանագրում է Համբարձումից առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին խոսքերը. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.21):


Ի՜նչ քաղցր խոստում։ Աստված միշտ մեզ հետ է։ Նա միշտ մեզ հետ է, ինչպես որ եղավ իրեն հավատացողների հետ դարերի ընթացքում։ Փրկիչ Հիսուս մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում, չէ՞ որ խոստացավ, թե «ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթեոս 18.20)։ Մեզ է մնում ճանաչելու և զգալու Նրա ներկայությունը և ապավինելու Նրա սիրուն։


Աստծո ներկայությունը կարող ենք տեսնել միայն հավատով և ապրել նրանով։ Աստված մեզ հետ է, մեր կողքին և մենք երբեք միայնակ չենք։ Եթե անգամ կյանքը խավար է թվում և ապագան մշուշի մեջ, եթե անգամ մենակ ենք, բայց ոչ երբեք միայնակ։


«Ես միշտ քեզ հետ եմ»,- Աստծո այս խոստումը թող ՄԻՇՏ մեզ ուժ տա և քաջություն և թող Աստծո ներկայությունը անսահման ուրախություն բերի մեր սրտերին և պարգևի այն խաղաղությունը, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից։


Մեսրոպ վարդապետ Պարսամյան

129 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page