top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կարմիր Կիրակի



Այսօր Հայոց Եկեղեցում Կարմիր կիրակի է: Կարմիր գույնը խորհրդանիշն է արյան, կյանքի և կյանքի համար պայքարի ու հաղթանակի։ Կարմիրը խորհրդանիշն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար արյան, որ թափվեց խաչի վրա մեր մեղքերի քավության համար։ Կարմիրը նաև խորհրդանիշն է բոլոր այն մարտիրոսների արյան, ովքեր նահատակվեցին Քրիստոսի անվան համար, Նրա Եկեղեցու և իրենց հավատքի համար։


Երկրորդ դարի եկեղեցական մատենագիր Տերտուղիանոսը, ականատես լինելով հռոմեացիների կողմից քրիստոնյաների նկատմամաբ իրագործվող դաժան հալածանքներին, գրում է. «Նահատակների արյունը Եկեղեցու սեմն է»: Առաջին դարերի քրիստոնյաներն իրենց արյան նահատակությամբ դրեցին հիմքը Եկեղեցու, այն եկեղեցու, ուր արդեն առանց վախի պիտի պաշտեին Հիսուս Քրիստոսին: Նրանց քաջության շնորհիվ քրիստոնեությունր հաղթանակ տարավ. չլինեին Աստծու այս քաջարի մարտիկները, քրիստոնեությունը շարունակելու էր արգելված, հալածված կրոն մնալ:


Մարդու ամենամեծ շնորհն ազատությունն է, որի տրվում է Ճշմարտություը ճանաչելու միջոցով։ Հենց այդ Ազատության և Ճշմարտության համար իրենց կյանքր զոհաբերեցին Աստծու վկաները, այդ թվում նաև մեր հայ ազգի միլիոնավոր նահատակները:


Ուրեմն, եկե'ք մեր կյանքի փորձություններր հաղթահարելու համար զինվենք Քրիստոսի հավատքը պահելու ճանապարհին նահատակված սրբերի օրինակով, ճանաչենք Ճշմարտությունը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա հանդեպ ամուր պահենք մեր հավատքը և վկայենք Նրան անվախ ու քաջաբար:

78 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page