top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Էմմավուսի Ճամփորդները



Այսօր մեր եկեղեցիներում ընթերցվում է «Էմմավուսի ճանապարհին» ավետարանական ընթերցվածը (Ղուկաս 24.13-35), որը Ս. Հարությունից հետո առաքյալների հետ մեր Տիրոջ ամենախորհրդավոր հանդիպումներից մեկի մասին է։ Էմմավուսի ճամփորդների փորձառությունը ցույց է տալիս, թե ինչպես է Տեր Հիսուս Քրիստոս բացում մեր աչքերը տեսնելու իրեն Ս. Հաղորդության միջոցով։


Էմմավուսի ճամփորդությունը և՛ պատմական իրողություն է, և՛ հոգևոր ճամփորդություն։ Այն Տեր Հիսուսի երկու առաքյալների մասին է, ովքեր Խաչելությունից և Հարությունից հետո ճամփորդում են շուրջ տասներկու կիլոմետր՝ Երուսաղեմից դեպի իրենց գյուղը Էմմավուս գնալու համար։


Այն նաև գծագրում է այն հոգևոր ճամփորդությունը, որը բոլորս անցնում ենք՝ Հիսուսին չճանաչելուց մինչև Նրա հետ հաղորդությունը, երբ մեր հոգու աչքերը բացվում են տեսնելու Նրա կենսաբեր ներկայությունը մեր կյանքի մեջ և հասկանալու Աստվածաշունչ Սուրբ Գիրքի վկայությունները Նրա մասին։


Առաքյալների նման, մենք ևս հոգևոր ճամփորդության մեջ ենք և այդ ճանապարհին Հիսուս պարբերաբար հրավիրում է մեզ սեղանակից լինելու Իրեն, Սուրբ Պատարագի ժամանակ հաղորդվելու իր խորհրդական մարմնին՝ Սուրբ Հաղորդության նշխարի միջոցով, հաց, որով Նա աներևութապես միշտ ներկա է։ Եվ Նրան մեկ անգամ հանդիպելով Էմմավուսի ճամփին չենք դադարում վկայել համայն աշխարհին․ «ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ»։

83 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page