top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ես հաղթեցի աշխարհին



«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։ (Հովհաննես 16:33)


Մեր Տեր Հիսուս Քրիստոս զգուշացնում է իր հետևորդներին, որ այս աշխարհում նրանց կյանքը դյուրին չպիտի լինի։ Արդարև, այս մեղավոր աշխարհում նեղություններն անխուսափելի են՝ պատերազմ, համավարակ, աղետներ, հիվանդություններ…


Արցախյան Գոյապայքարի այս օրերին մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Քրիստոսին դավանած մեր ազգի ողջ կյանքը պայքար է, և միշտ պատրաստ պետք է լինենք քաջաբար մարտնչելու թշնամու դեմ և պաշտպանելու մեր հայրենիքը, մեր հավատքն ու սրբությունները։


Անշուշտ, այդ պայքարի մեջ մենք միայնակ չե՛նք և ո՛չ էլ անհույս։ Մեր հույսն ու ապավենը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս է, ով հաղթեց աշխարհին և մեզ էլ խոստացավ մասնակից դարձնել իր հաղթությանը։


Ուրեմն, Ամենակալ Տիրոջով զորացած, ազգովին համախումբ և վճռական մարտնչենք անարգ թշնամու դեմ և երբեք թերահավատություն չխառնենք այն հաղթական խաղաղությանը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով է, որին Հոր և Սուրբ Հոգու հետ փառք, հավիտյանս. Ամեն։

59 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page