top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աչքի լույսի պես



Հնդկացի ցեղերից մեկն իր պատանիներին մարզելու համար յուրօրինակ մի միջոց էր ընտրել։ Երիտասարդ պատանու 13-րդ տարեդարձի գիշերը կապում էին նրա աչքերը, տանում էին մի մութ անտառ և այնտեղ միայնակ թողնում ողջ գիշեր։ Առաջին անգամը լինելով՝ նա հեռու էր գտնվում իր ընտանիքի և ցեղի խնամքից ու հսկողությունից։

Երբ պատանին հանում էր իր աչքերի կապը, տեսնում էր միայն խավար և մթություն։ Ամեն մի չորացած ճյուղի ճայթունից նա անհանգստանում էր՝ կարծելով, թե ինչ որ վայրի կենդանի պատրաստվում է հարձակման։ Ամեն մի կենդանու ձայն լսելիս նա պատկերացնում էր, թե գայլն է, ահա, գալիս իր վրա։ Տերևների մեջ սուլող քամին ամենատարբեր սարսափազդու մտապատկերների առիթ էր դառնում։

Ի վերջո, լուսաբացին նա տեսնում էր, թե ինչպես են առավոտյան արևի առաջին ճառագայթները սկսում լուսավորել մթամած անտառը։ Նա նշմարում էր ծառերը, ծաղիկները, արահետների ուրվագծերը։ Իսկ հետո, ի զարմանս իրեն, նա տեսնում էր, որ ինչ որ մեկը կանգնած է իրենից մի քանի քայլ հեռավորության վրա։ Նրա հայրն էր, ով այնտեղ էր ողջ գիշեր, նետ ու աղեղով զինված՝ հսկելու իր զավակի անվտանգությունը։

Այն պահերին, երբ մեր կյանքը մթին անտառի է նմանվում, և թվում է, թե մենակ ենք և անօգնական, միշտ հիշնե՛ք, որ, այո՛, թեև մենակ ենք, բայց ոչ միայնակ։ Մեր երկնավոր Հայրը միշտ մեզ հետ է, և երբ Նրա լույս ճառագայթներից մռայլ խավարը փարատվի, այնժամ պիտի տեսնենք մեր Տիրոջը, ով հսկում է մեզ վրա և «աչքի լույսի պես պահում է մեզ»։ (Բ Օրինաց 32:10)

54 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page