top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աղոթք Պահպանության



Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, Աջիդ հովանին մեզ վրա տարածիր, Փրկիր մեզ չար ոսոխի որոգայթներից, Նենգ թշնամիների հարձակումներից։


Դու մեր հույսն ես, Տե՛ր, Քեզ սպասեցինք, Բարձրյալիդ մեզ ապավեն դարձրինք, Թող չարիքները չհասնեն մեր երկրին, Ո՛չ էլ վտանգները՝ մեր հարկերին։


Պատվիրիր Քո սուրբ հրեշտակներին, Որ պահպանեն մեզ մեր բոլոր ճանապարհներին։ Իրենց բազուկների վրա թող մեզ վերցնեն, Որ երբեք ոտքներս քարին չխփենք։


Փրկիր մեզ, որովհետև Քեզ ապավինեցինք, Հովանի դարձիր մեզ, քանզի Անունդ ճանաչեցինք։ Լսիր մեր աղոթքները նեղության այս ժամին, Փրկությունդ ցույց տուր մեզ, քանզի Քեզ հուսացինք։


Մեսրոպ վարդապետ Պարսամյան Հմմտ. Սաղմոս 90

258 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page