top of page

Աղոթք

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Sep 7, 2020
  • 1 min read

ree

Ամենախնամ և ամենողորմ Տեր,


Լուսավորիր իմ միտքը Քո ճշմարտությամբ,

Ջերմացրու իմ սիրտը Քո սիրով,

Խարսխիր իմ հոգին Քո հույսով,

Պայծառացրու իմ կյանքը Քո հավատով,

Զորացրու իմ կամքը Քո քաջությամբ,


Ներիր իմ անցյալը Քո ողորմությամբ,

Զարդարիր իմ ներկան Քո շնորհներով,

Տնօրինիր իմ ապագան Քո նախախնամությամբ։


Եւ ես իմ ամբողջ մտքով, սրտով և հոգով

և իմ ամբողջ զորությամբ

անդադար պիտի փառաբանեմ Քեզ՝

Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն,

այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։


Մեսրոպ վարդապետ Պարսամյան

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page