top of page
  • Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Ուրախ եղեք միշտ


Ուրախությունը պետք է անբաժան լինի քրիստոնյայի կյանքից։ Սակայն ինչպես կարող ենք ուրախ լինել մի աշխարհում, որը լի է ցավերով, բռնությամբ, անարդարությամբ, համավարակով և ամենազանազան հիվանդություններով։

Քրիստոնեական ուրախությունը մակերեսային և վաղանցիկ զգացում չէ։ Առաքյալի հորդորը՝ «Ուրախ եղեք միշտ» չի նշանակում, թե պետք է ամեն պահի ստիպողաբար ծիծաղել։ Մեր ներքին ուրախությունը ծնունդ է առնում մեր հավատքից և Աստծո կամքին վստահելուց և ապավինելուց. «որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս»: (Ա. Թեսաղոնիկեցիներին 5:18)

Աստծո միածին Որդին` Հիսուս Քրիստոս մեզ համար չարչարվեց, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը Հարություն առավ` լայն բաց անելով Երկնքի Արքայության դռները մեր առաջ. ահա մեր կյանքի ուրախության աղբյուրն ու պատճառը։ Միշտ ուրախ լինենք, աղոթենք անդադար և ամեն ինչում գոհություն մատուցենք Աստծուն։ Արդարև, ուրախությունն ու գոհությունը մեզ կպահեն ճշմարիտ ուղու վրա։

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page