top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քո հույսը կիրականանա



Աստված Սուրբ Գրքում պարբերաբար խոստումներ է տալիս։ Վստահաբար, Նա ցանկանում է, որ այս կյանքի ալեկոծությունների մեջ ամուր խարիսխ ունենանք և անխորտակ հասնենք խաղաղ նավահանգիստ։


Իսկ «Քրիստոսն Աստծու այդչափ խոստումների այո-ն է։ Դրա համար էլ նրանով է, որ ասում ենք «Ամեն»՝ Աստծո փառքի համար։ Եվ Աստված է, որ մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատուն է պահում»։ (Բ.Կորնթացիս 1:20-21)


Մեր բոլոր աղոթքները եզրափակում ենք «Ամեն» բառով, որը նշանակում է. «թող լինի»։ Այն արտահայտում է մեր վստահությունը Աստծո և Նրա խոստումներին հանդեպ: Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ասում ենք «Ամեն» Աստծո խոստումներին, որովհետև Հիսուս գրավականն է, որ մեր աղոթքները լսելի կլինեն և Աստծո խոստումները ճշմարիտ են և կիրականանան։


Եթե Հիսուս չմարդանար, ապա մենք թերևս չվստահեինք Աստծո խոստումներին։ Սակայն Աստված, Ով այնքան սիրեց մեզ, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, անշեղորեն իրագործում է իր ամեն խոստումը, որ երբևէ տվել է։


Ուրեմն, քրիստոնեական մեր հույսը պարզ լավատեսություն չէ, այլ այն հիմնված է Աստծո խոստումների վրա։ Կորստյան ցավի, չարչարանքի ու տառապանքի մեջ մեր հույսը Աստծո խոստումն է. «թող քո անձը դադարի լաց լինելուց, իսկ քո աչքերը՝ արտասուքից, որովհետեւ քո գործերի համար վարձ կա, և քո հույսը կիրականանա»։ (Երեմիա 31:16-17)


Հավատանք ու վստահենք Նրա անսուտ խոստմանը և ասենք «ԱՄԵՆ»՝ Աստծո փառքի համար։

280 views1 comment

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page