top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Քո հավատը քեզ փրկեց



«Հնար չէր եղել նրան որևէ մեկից բժշկվել…»։ (Ղուկաս 8:43)


Իրապես, հաճախ միայն այն ժամանակ ենք դառնում դեպի Տերը, երբ բոլոր մարդկային միջոցները սպառվում են և հասկանում ենք, որ բժշկությունն այլևս անզոր է։ Մոտենում ենք Աստծուն մեր կյանքի ամենածանր պահերին, երբ բոլոր հնարավոր միջոցները սպառված են, և չկա մեկը, ում կարող ենք ապավինել։ Այո, Աստված սիրառատ Հոր պես գրկաբաց սպասում է մեզ՝ ընդունելու և բուժելու մեր ցավն ու տառապանքը, սակայն թող Նա ոչ թե մեր վերջին, այլ միակ հույսը լինի։


Ավետարանական պատումի կնոջ օրինակով (Ղուկաս 8:43-48) մոտենանք Տեր Հիսուսին խոնարհությամբ և կատարյալ հավատքով։ Ոչ միայն մեր դժվարին պահերին, այլև տևական հաղորդության մեջ լինենք Նրա հետ և մեր աղոթական ձեռքերով դիպչենք Նրան։ Այդժամ պիտի լսենք Տիրոջ քաղցրանուշ ձայնը. «Քաջալերվի՛ր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։ (Ղուկաս 8:48)

69 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page