top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Տիրոջ Գալուստը



Նորվեգիայի հյուսիսում մի փոքրիկ գյուղաքաղաք կա, որտեղ ամեն տարի հունվարի 18-ին մարդիկ, ամիսներ տևող բևեռային գիշերներից հետո, բարձրանում են բարձր մի բլրի վրա՝ տեսնելու արևածագը։ Այդ օրը արևի թույլ շողերն են նկատվում միայն հորիզոնում։ Սակայն մարդիկ ուրախ են և հուսառատ, որովհետև գիտեն, որ գալիք օրերին արևը պիտի ծագի ու ճառագի իր ողջ զորությամբ։


Մեր խավար և մռայլ իրականության մեջ ևս, եթե բարձրանանք հավատի բարձր լեռան վրա, ապա պիտի տեսնենք լուսապայծառ հորիզոնը։ Սակայն Արդարության Արեգակը՝ Տեր Հիսուս Քրիստոս, շուտով պիտի ճառագի իր ողջ զորությամբ և ազդարարի նոր ու լուսավոր օրվա այգաբացը։ Այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի (Մտթ. 24:36), բայց կարող ենք առաքյալի հետ վստահորեն ասել. «Համբերե՛ք և դուք, ամրացրե՛ք ձեր սրտերը, քանի որ Տիրոջ գալուստը մոտ է» (Հակոբոս 5:8)։

54 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page