top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ճշմարիտ Արևելքը



Բարի լույս, սիրելինե՛ր։ Շարունակում ենք Սուրբ Ծննդյան ութօրեքի մեր խորհրդածությունների շարքը։ Այսօր երկրորդ օրն է, իսկ շարականը հետևյալն է. «Ճշմարիտ Արևելք Արդարության Արեգակի, որից ծագեց փրկությունը տիեզերքի, միաձայն երգով քեզ մեծարում ենք» (Մեծ. Սուրբ Ծննդյան ԴԿ):


Հայոց Եկեղեցին դարերի ընթացքում Սուրբ Աստվածածնին մեծարել է խորախորհուրդ և գեղեցկագույն մակդիրներով՝ հայցելով նրա բարեխոսությունը։ Եկեղեցու աստվածաբան հայրերն ու սրբազան շարականագիրները Աստվածամայր Մարիամին անվանել են Երկնային Դուռ, Ուխտի Տապանակ, Աստծո Խոսքի Տաճար, Իմանալի Գեղմ, Սափոր ոսկեղեն լի Մանանայով։


Այդ խորախորհուրդ մակդիրներից մեկն էլ հանդիպում է Սուրբ Ծննդյան շարականներում, որտեղ Աստվածամայրը կոչվում է «Ճշմարիտ Արևելք Արդարության Արեգակի»։ Ինչպես որ արևելքից է ծագում արեգակը, այնպես էլ Աստվածամայրը դարձավ այն ճշմարիտ արևելքը, որտեղից ծագեց Արդարության Արեգակը՝ Հիսուս Քրիստոս՝ լուսավորելու համար մեղքի և կռապաշտության խավարի մեջ խարխափող մարդկությանը։


Արդարև, Սբ. Աստվածածինը Սուրբ Ծննդյան առանցքային կերպարներից է։ Աստված մարդացավ, որովհետև Սբ. Մարիամը, չնայած բոլոր վտանգներին և դժվարություններին, իր կարևոր և խիզախ մասնակցությունը բերեց փրկագործությանը։ Աստծո Միածին Որդու մարդացումը պատահեց Աստվածածնի «Թող լինի՛» խոսքով։ Ի՜նչ մեծ և սքանչելի խորհուրդ. Աստված ասաց. «Թող լինի» (Ծննդոց 1) և Նրա խոսքով ստեղծվեց աշխարհն ու բոլոր արարածները։ Սբ. Աստվածածինն ասաց. «Թող լինի» (Ղուկ. 1:38) և նրա խոսքով Արարիչն աշխարհ եկավ, ծագեց Արդարության Արեգակը Ճշմարիտ Արևելքից, որին միաձայն երգով մեծարում ենք։


«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

22 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page