top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ղազարոսի Հարությունը



Այսօր Ղազարու Հարության հիշատակության օրն է: Ղազարոսի Հարությունը Հովհաննեսի Ավետարանում նկարագրվող մեր Տեր Հիսուս Քրիստոսի յոթերորդ և վերջին նշանն է (Հովհաննես 11.1-46)։


Չօրս օրվա մահացած Ղազարոսին Հիսուս Քրիստոս ազատում է մահվան ճիրաններից և վերստին կյանք պարգևում։ Նա այս անում է իր խոսքի զորությամբ. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Այն ձայնը, որ տիեզերքը կյանքի կոչեց, այժմ կանչում է Ղազարոսին մահվան խավարից դեպի կյանքի լույսը։


Ղազարոսի հարության դրվագը մատնացույց է անում հարության և նոր կյանքի հույսը, որն ունենք Հիսուս Քրիստոսով։ Այս նշանը նաև խոստում է ուղղված բոոր հավատացյալներին. Եթե վստահում ենք Աստծուն, ապա չկա ոչ մի դժվարություն ու փորձություն և ոչ անգամ մահը, որ կարող է մեզ զրկել Աստծո հետ հավիտենական կյանքից։ Նեղությունների, դժվարությունների և տառապանքների մեջ նայենք Հիսուս Քրիստոսին և հիշենք հավիտենական կյանքի Նրա խոստումը։


Բոլոր նրանց, ովքեր սգի մեջ են, հուսալքված ու միայնակ, Տեր Հիսուս ասում է. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով ողջ է ու հավատում է ինձ, երբեք չի մեռնի։ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ ԵՍ ԻՄ ԱՍԱԾԻՆ»։


Մարթայի պատասխանը հնարավոր դարձրեց իր եղբայր Ղազարոսի հարությունը։ Նա ասաց Հիսուսին. «Այո՛, Տե՛ր, ես հավատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու» (Հովհաննես 11.27)։


Իսկ ո՞րն է մեր պատասխանը։ Հավատո՞ւմ ենք Նրա ասածին։

74 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page