top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հոգին ավելի մեծ է



«Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ձեր մեջ եղած Հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է»։ (Ա Հովհաննես 4:4)


Նա ով մեր սրտերում է՝ Աստծո ամենազոր Սուրբ Հոգին, ավելի մեծ է, քան որևէ բան այս աշխարհում։ Աշխարհը կարող է դուրս գալ մեր դեմ իր լավագույն սպառազինությամբ, սակայն վերջինս չի կարող երբևէ համեմատվել Ամենակալ Աստծո զորության հետ, որ միշտ մեզ հետ է։


Չարը, անշուշտ, պիտի փորձի իր տարատեսակ հարձակումներով կասկած և հուսահատություն սերմանել մեր հոգիների մեջ։ Սակայն ամենահուսահատ պահերին անգամ, ամենաթանձր խավարի մեջ դարձնենք մեր հավատքի աչքերը դեպի Աստվածային լույս ճշմարտությունը, որն ավելի մեծ է քան այս աշխարհում և այս աշխարհից անդին գոյություն ունեցող որևէ իրականություն։


Հաստատու՛ն մնանք մեր հավատքի մեջ, զորանա՛նք Հոգով և վճռակա՛ն լինենք մեր գոյապայքարում, և պիտի հաղթենք չարին Աստծո անսահման զորությամբ, «քանզի Աստծուց ծնված ամեն ոք հաղթում է աշխարհին։ Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»։ (Ա Հովհաննես 4:4)


Հաղթանակը մերն է՝ հավատով առ Ամենազոր Աստված։

41 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page