top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստծո սիրո ուժը



«Աստծո սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես անմարմին զորքերը հրեշտակների», - գրում է Ս. Եղիշեն հինգերորդ դարում՝ նկարագրելով Սուրբ Վարդանանց նահատակների անկոտրում ոգին և աներկբա քաջությունը։


Արդարև, Աստծո սերը ամենազորավոր իրականությունն է այս աշխարհում, ինչպես և հանդերձյալում։ Աստծո կողմից սիրված լինելու գիտակցությունը քաջալերում է մարդու հոգին, իսկ Աստծո նկատմամբ սերը զորացնում է սիրտը։

Այսօր ևս, մեր գոյապայքարում, պատերազմելու և հաղթանակելու մղիչ ուժը սերն է՝ Սեր առ Աստված և սեր առ հայրենին։ Մենք պատերազմում ենք ոչ թե նրա համար, որովհետև ատում ենք նրանց, ովքեր մեր դեմ են դուրս եկել վայրենաբար, այլ՝ որովհետև սիրում ենք մեր Տեր Աստծուն և սիրում ենք նրանց, ովքեր մեր թիկունքում են՝ մեր հայրենիքը, եկեղեցին, ընտանիքները, մեր քույրերին ու եղբայրներին և մեր սիրասուն զավակներին։


Ուրեմն, աստվածային այդ մեծագույն սիրով զորացած և արիացած՝ հրեշտակների զորքերի նման աներկյուղ դառնանք, մարտնչենք քաջաբար և անվախ հռչակենք Առաքյալի խոսքով. «Ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է»։ (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 8:38-39)

57 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page