top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստծո հրավերը



«Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես»։ (Եսայի 1:18)


Իր զավակներին ուղղված Աստծո այս հոգեզմայլ հրավերի մասին կարդում ենք Հին Կտակարանի Եսայի մարգարեության առաջին գլխում։ Մեղքի, անտարբերության և անօրենության գտնվող իր ժողովրդին Աստված հորդորում է. «Եկե՛ք … իրար հետ քննենք»։ Աստված հրավիրում է իր զավակներին գալու դեպի իրեն և գիտակցելու, որ եթե միայն ընդունեն Իր ողորմության անհրաժեշտությունը, ապա Նա ամբողջապես կմաքրի նրանց բոլոր մեղքերը։


Նույնը հրավերը վերաբերում է նաև մեզ։ Ձևացնելով թե ամեն բան կարգին է, ամենատարբեր պատճառներ և մեղավորներ փնտրելով, և կամ ասելով, թե անմեղ ենք՝ հառանում ենք Աստծուց։ Մեր հոգևոր կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չի կարող լինել, մինչև չընդունենք մեր մեղքերը, խոստովանենք Աստծուն և հայցենք Նրա ողորմությունը։ Ինչպես Հովհաննես Առաքյալն է ասում. «եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից»։ (Ա Հովհաննես 1:9)


Հին աշխարհում լայնորեն գործածված հայկական որդան կարմիրը շատ կայուն ներկ էր, այդ թվում լույսի ազդեցության հանդեպ։ Այն օգտագործվում էր մանածագործության մեջ թելերի, մանվածքի ներկման, կտորների և գորգերի արտադրության մեջ, ինչպես նաև շինարարության և խաչքարագործության մեջ։ Մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են Ք.Ա. 4-3 հազարամյակների վաղեմության հայկական պալատական համալիրների ավերակներում, ինչպես նաև միջնադարյան խաչքարների վրա:


Աստված գործածում է որդան կարմիր գունի փոխաբերությունը, որովհետև որդան կարմիրով ներկված բրդյա զգեստը պարզապես անհրնար էր կրկին սպիտակացնել։ Մեր մեղքերը ևս որդան կարմիրի նման կայուն են և թվում է թե անհնար է դրանք մաքրել։ Սակայն երբ ընդունում ենք Աստծո հրավերը և գնում դեպի Նա, Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամբողջապես և անում անհնարինը՝ դարձնելով մեզ ձյան պես ճերմակ։

48 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page