top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աղոթք Զինվորների Պահպանության



Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր ու պահպանի՛ր հայրենի սահմանները պահող մեր զինվորներին ու զորավարներին Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից։ Մարտի դաշտում նրանց հետ եղիր, զորացրու Քո հոգևոր սպառազինությամբ և ապահով տուն վերադարձրու՝ իրենց ծնողներին ու ընտանիքներին։


Շնորհի՛ր, որ ազատության համար մղած մեր նվիրական պայքարը Քո ամենաբավական օրհնությամբ և ամենազոր առաջնորդությամբ հաղթանակով պսակվի և հայրենիքը մեր հարատևի խաղաղության ու ազատության մեջ՝ անդադար գոհությամբ փառավորելով Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։

288 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page