top of page
  • Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Աստվածամոր աչքերը


Այս հիասքանչ պատկերի մեջ Աստվածամոր թախծոտ աչքերը վկայում են, որ աշխարհում սերն անբաժան է զոհաբերությունից և ցավից։ Միայն նրանք, ովքեր սիրում են կամ սիրել են երբևէ, կարող են հասկանալ Աստվածամոր վիշտը և կսկիծը՝ ծունկի եկած մահվան դատապարտված իր Որդու Սուրբ Խաչի առջև... Հիրավի, մոր սիրտը առավել ցավում է և նա օգնության է հասնում կարիքի մեջ եղող իր զավակներին: Մենք, որ համավարակի այս օրերին ցավի ու տագնապի մեջ ենք մեր ամբողջ սրտով և մտքով աղոթենք և խնդրենք մեր բոլորի Մայր Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը` ասելով. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն, որպեսզի Նա փրկի մեզ փորձությունից և բոլոր վտանգներից». ԱՄԵՆ

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page