top of page

Աստծո փութկոտ սերը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 31, 2020
  • 1 min read


Աստվածաշունչն ընթերցելիս անդրադառնում ենք, որ Աստված միշտ հանդարտ է։ Նա չի շտապում, չի աճապարում, որովհետև և՛ ժամանակը, և՛ հավիտենությունն Իրենն են։


Սակայն կարևոր մի բացառություն գոյություն ունի՝ «Անառակ Որդու» հայտնի առակի մեջ հոր կերպարը։ Այստեղ է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս բացահայտում է Հայր Աստծո սիրո մեծությունն ու գթառատությունը։ Այս պատումի մեջ առաջին անգամ տեսնում ենք, որ Աստված շտապում է. «Հայրը տեսավ նրան [անառակ որդուն] և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան»։ (Ղուկաս 15:20)


Հայրը վազեց ընդառաջ իմանալով, որ եթե ուրիշ մեկն առաջինը հանդիպի իր որդուն, թերևս պիտի նախատի, նսեմացնի ու հեռացնի նրան՝ ընտանիքի պատիվը գետնով տալու համար։


Եկեղեցու հայրերն ասում են, որ կարևոր չէ, թե քանի քայլ ենք հեռացել Աստծուց, ետդարձի մի քայլն անգամ բավարար է, որպեսզի սիրառատ Հայրը փութա դեպի մեզ, գթա և ընտանիք վերադարձնի։

 
 
 

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page