top of page

Աստծո ցնծությունը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 3, 2020
  • 1 min read


«Քո Տեր Աստված, քո մեջ է, Ամենազորը կփրկի քեզ, ուրախություն կբերի քեզ վրա, կնորոգի քեզ իր սիրով եւ կուրախանա քեզնով զվարթությամբ»։ (Սոփոնիայի մարգարեություն 3:17)

Աստվածաշնչի այս մարգարեական պարբերությունը Աստծո խոստումն է բոլոր նրանց, ովքեր մաքուր սրտով հավատում և աներկբա վստահում են Տիրոջը։

Երբ դժվարության, նեղության ու պայքարների մեջ եք, քաջալերվեցե՛ք, դուք միայնակ չե՛ք, ամենազոր Աստված մի՛շտ ձեզ հետ է և կփրկի ձեզ։

Երբ մտահոգ, հուսախաբ ու հիասթափված եք, սրտապնդվեցե՛ք, Աստված սիրո՛ւմ է ձեզ, և միայն Նրա ներկայությունը կարող է նորոգել ձեր կոտրված իրականությունն ու ուրախություն պարգևել ձեր սրտերին։

Հուսկ, հիշե՛ք, Աստված ուրախանում է ձեզնով և ցնծում է զվարթությամբ։ Համակ ուշադրությամբ ականջ դրեք և կլսեք Նրա ցնծության ձայնը։

 
 
 

Kommentarer


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page