top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Տոն Անկախության



1991 թվականի սեպտեմբեր 21-ին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ հռչակեց Հայաստանի անկախ ու ազատ Հանրապետությունը։


Չնայած մեր այս նվիրական ազատությանը՝ շատերս լիովին ազատ չենք ապրում, փոխարենը՝ ապրում ենք շղթայված ամենատարբեր մոլուցքներով, անցյալի ցավերով և վախերով, ներկայի բռնություններով և ատելությամբ…


Այս ցանկը կարող է երկարել, որովհետև ծառայում ենք շատ ու շատ առարկաների, երևույթների և մարդկանց՝ բացի Աստծուց։ Աստվածաշունչը դրանց կուռքեր է անվանում, իսկ կուռքերին ծառայությունը երբեք ազատության չի առաջնորդում, այլ՝ ստրկության։


Միայն Աստծո սերը և Նրան ծառայությունն է, որ պարգևում է լիակատար ազատություն։ Երբ սիրահոժար մեր կյանքը հանձնում ենք Տիրոջ ամենախնամ ձեռքերի մեջ, Նա պարգևում է Սուրբ Հոգին, որը բնակություն հաստատելով մեր սրտերում՝ «ազատում է մեզ մեղքի և մահվան օրենքից Քրիստոս Հիսուսով» (Հռմ. 8:2), որովհետև «ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ.Կր. 3:17)։


Թող Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո միշտ խաղաղ պահի մեր հայրենիքը, առատապես օրհնի, զորակից ու օգնական լինի հավատավոր մեր ժողովրդին և պարգևի Իր ազատարար ամենասուրբ Հոգին:

13 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page