top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Շնորհի Լույսը


Շինարարական այս տնակի լուսաթափանց պատուհանի պատկերն եմ ընտրել Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթական մաղթանքի համար, քանի որ Նարեկավանքի խցի մեջ աղոթող միջնադարյան վանականի, շինարարության տնակի մեջ աղոթող ժամանակակից մարդու, իր սենյակում փակված կնոջ և իր մահճակալի առաջ ծնկած երեխայի աղոթական փափագը նույնն է։ Նրանք բոլորն էլ աղոթում են նույն հույզերով և սպասումներով։ Նրանց բոլորի աղոթական հայացքներն ուղղված են Աստծո Շնորհի կենարար լույսին, որպեսզի այն գա և բնակվի իրենց սրտերում և հոգիներում՝ պարգևելով խաղաղություն և անսպառ երջանկություն։


Բարի լո՛ւյս, սիրելինե՛ր։

Թող որ Աստծո շնորհի կենարար լույսը գա և բնակություն հաստատի ձեր բոլորի սրտերում ու հոգիներում և պարգևի խաղաղություն ու անսպառ երջանկություն այսօր և հավիտյան. Ամեն։

12 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page