top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Նորոգիր և ինձ



1972 թ.ին հունգարացի խելագար մի երկրաբան հարձակվեց և մուրճի հարվածներով լուրջ վնաս պատճառեց աշխարհի ամենահայտնի քանդակներից՝ Միքելանջելոյի «Պիետա» արձանին, որ գտնվում է Վատիկանի Ս. Պետրոս տաճարում։ Վանդալին ձերբակալելուց և պատճառված վնասի չափը գնահատելուց հետո, պատասխանատուներն անմիջապես ձեռնարկեցին արձանի վերականգնման գործին։ Նրանք հրավիրեցին աշխարհի ամենահայտնի արվեստաբաններին և արվեստի գործերի վերականգնողներին, նրանց տրամադրեցին լավագույն լաբարատորիաները և ծախսեցին ահռելի գումարներ, որպեսզի կատարելապես վերականգնեն արձանը՝ մարդկային և տեխնիկական բոլոր հնարավոր միջոցների գործադրումով։


Արվեստի այս գլուխգործոցը թեև կոտրվել էր, սակայն մի կողմ չնետվեց, այլ մանրակրկիտ կերպով վերանորոգվեց և այսօր էլ հանդիսանում է Ս. Պետրոս տաճարի զարդը՝ իր նորովի գեղեցկությամբ։ Եթե մարդ նման կերպ է փայփայում է իր անշունչ ստեղծագործությունը և այն վերականգնելու համար չի խնայում ոչ մի միջոց, ապա Աստված, որքան ևս առավել, փայփայում է Իր կենդանի ու շունչ ունեցող ստեղծագործությունը՝ մարդ արարածին, որին ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ և սիրում է նրան, որքան էլ որ այդ պատկերն ու նմանությունը աղճատված լինեն նրա մեջ։ Արդարև, Աստված է ամենակատարյալ նորոգողը, և երբ կոտրված և աղճատված գնում ենք դեպի՝ Նա՝ մեր մեղքերի խոստովանությամբ և նորոգության խնդրանքով, ապա Նա կատարելապես նորոգում է մեզ հավիտենության համար։


«Նորոգող հնությունների, Նորոգիր և ինձ, Նորովի զարդարիր»։

Ս. Ներսես Շնորհալի, Հատված «Առավոտ Լուսոյ» հոգևոր երգից

13 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page