top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Նոր սիրտ



Ավետարանում մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Բերանը սրտի լիությունից է խոսում»։ (Մատթեոս 12:34)

Արդարև,

եթե սիրտը լի է բարկությամբ, ապա խոսքը բիրտ է և անհաճո.

եթե սիրտը լի է ատելությամբ, ապա խոսքը հայհոյախառն է.

եթե սիրտը լի է վախերով, ապա խոսքը հոռետեսական է.

եթե սիրտը լի է անվստահությամբ, ապա խոսքն ամբարտավան է.

եթե սիրտը լի է անորոշությամբ, ապա խոսքը գերզգացական է.

եթե սիրտը լի է դառնությամբ, ապա խոսքը քննադատական է։

Եթե ձեր խոսքը նման է վերոնշյալներից մեկին կամ մի քանիսին, ապա խնդրեցեք Աստծուն, որ բժշկի ձեր վիրավոր սիրտը իր կատարյալ սիրով։

Աստված հոգում է մեր մասին և ցանկանում է բժշկել մեր վերքերը։ Նա խոստանում է՝ ասելով. «Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ»։ (Եզեկիել 36:26) Իսկ Աստված նոր սիրտ է տալիս բոլոր նրանց, ովքեր հաղորդության մեջ են Իր հետ՝ Հիսուս Քրիստոսով և Իր Սուրբ Հոգով։

Այդ պարագային միայն, երբ հաղորդության մեջ ենք Աստծո հետ և մեր սիրտը լի է աստվածապարգև սիրով, մեր խոսքը կլինի բարի, սիրալիր, քաղցրահնչյուն, աղոթաբուխ և օրհնաբաշխ։


29 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page