top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Նա գիտի մեր ցավը



Երբ ցավի ու տառապանքի մեջ ենք, ուզում ենք վստահ լինել, որ Աստված մտածում է մեր մասին։ Անշուշտ, խնդրում ենք Նրա օգնությունն ու բժշկությունը, բայց, գրեթե դրան համարժեք և դրանից առավել, ցանկանում ենք վստահ լինել, որ Նա մեզ հետ է, գիտի մեր ցավը և հոգում է մեր մասին։ Մեր սրտի ամենամեծ փափագն այն է, որ Աստված իր ողորմությամբ և սիրով նայի մեզ վրա, տեսնի մեր ցավը և վերացնի այն։


Սիրելիներ, Աստծո միածին Որդին՝ մարդացած Հիսուս Քրիստոս, անձնապես կրեց մեր մարդկային ցավը, չարչարանքն ու տառապանքը։ Նրա ընկերներից մեկը դավաճանեց, մյուսը՝ ուրացավ, մյուսները՝ ամենադժվարին պահին փախուստի դիմեցին, ուրիշներ ծաղրեցին, չարչարեցին և խաչեցին Նրան։ Մեր Տերը գիտի թե ի՛նչ ենք զգում, գիտի թե ինչ է մենակությունը, ցավը, չարչարանքը, տառապանքը, քանի որ Ինքն ապրեց այդ ամենն ավելիով և խոստում տվեց մեզ՝ ասելով. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:21)


Արդարև, երբ ցավից ու տառապանքից խոնարհվում ենք մինչև գետին, Աստված այնտեղ է, մեզ հետ՝ իր ձեռքերը խաչաձև տարածած։ Աստծո սերը մեր հանդեպ և մեր փրկության համար մարմնացավ, տարածեց իր ձեռքերը խաչափայտի վրա՝ փարվելով մեզ Իր գորովագութ սիրով։


Ուրեմն, ցավի ու տառապանքի մեջ մեր հայացքներն ուղղենք Սուրբ Խաչին և մտաբերենք այս գեղեցիկ պատկերը հույսի, որ Աստված մեզ հետ է, գիտի մեր բոլոր ցավերը, հոգում է մեր մասին, Նա է մեր փրկությունը և «երբեք չի լքում բոլոր նրանց, ովքեր խոստովանում են իր Անունը»։

8 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page