top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Միայն ձեր մասին մի մտածեք



Հաճախ այնքան ենք տարվում մեր տեսակետները ուրիշներին պարտադրելով, որ դադար չենք տալիս՝ լսելու նրանց։ Իսկ երբեմն էլ լսում ենք, ոչ թե հասկանալու, այլ՝ պատասխանելու համար։


Աստվածաշունչն ասում է. «Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում»։ (Առակաց 18:13)


Համավարակի և տնտեսական տագնապի այս դժվար օրերին բուռն քննարկումների մեջ ենք՝ դժվարությունների հաղթահարման լավագույն ուղիները գտնելու նպատակով։ Յուրաքանչյուրս իր տեսակետն ունի, սակայն թվում է, թե ոչ ոք չի ցանկանում լսել և հասկանալ ուրիշի տեսակետը։ Իրերին նայում ենք միայն մեր տեսանկյունից։ Եթե չցանկանաք լսել և հասկանալ ուրիշներին, ապա չեք կարող տեսնել նրանց ցավը, տառապանքը, վախը կամ անարդարությունը։


Աստվածաշունչն ասում է. «Դուք միայն ձեր մասին մի՛ մտածեք այլ նաև ձեր ընկերոջ մասին։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր»։ (Փիլիպեցիներին 2:4-5)

Մեր Տեր Հիսուս Քրիստոս միշտ իր անձից անդին ուրիշների կարիքների մասին էր հոգում։ Անգամ խաչի վրա Նա մտածում և աղոթում էր մեր մասին։


Անշուշտ, դյուրին չէ ուրիշների մասին մտածել և անգամ անբնական է, քանի որ մեր մարդկային մեղավոր բնությունը եսակենտրոն է։ Ամենից առաջ մենք մեր մասին ենք մտածում և հետո՝ ուրիշների։ Եւ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոս կարող է փոխել մեզ, միայն Նրա խոհեմությունը ստանալով կարող ենք նախևառաջ մտածել մեր շրջապատի մարդկանց մասին։ Երբ Նրա խոհեմությունն ենք ձեռք բերում, այդժամ ուրիշներին լսելու և հասկանալու մեր ցանկությունը դառնում է բնական։

8 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page