top of page

Մահվան ստվերների միջով

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Sep 7, 2020
  • 1 min read

ree

Այս օրերին մահվան ստվերը կարծես թևածում է ամենուր։ Ամեն օր լրատվամիջոցները գուժում են համավարակի և դժբախտ պատահարների զոհերի մասին։ Շատերն են ասում, որ քայլում ենք մահվան ստվերների միջով՝ ապագայի հանդեպ անորոշության և վախի զգացումով։


Այո՛, երբեմն և հաճախ մեր կյանքի ճամփորդությունն անցում է ցավի ու տառապանքի մթին անտառների միջով՝ զուրկ որևէ լուսավորությունից։ Սակայն նրանք, ովքեր վստահում են Աստծուն և գիտեն դեպի Աստված տանող ճանապարհը, շարունակում են վստահ քայլել անգամ լիակատար մթության մեջ։


Հավատա՛նք և վստահե՛նք Ամենախնամ Աստծուն և սաղմոսերգուի հետ հռչակենք անվախ՝ ասելով. «Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով չարից չպիտի վախենամ, քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես»։ (Սաղմոս 22:4)

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page