top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ձեր լույսը




Ինչպես որ արևն է ծագում երկնակամարում և սփռում իր լույսն ու ջերմությունը մարդկանց վրա, և ինչպես որ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են (Մտ 5:15), այդպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է սփռելու Ավետարանի լույսը և Աստծո սիրո ջերմությունը իր շրջապատում։ «Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:16) Բավարար չէ միայն լույսն ունենալ, այլ պետք է նաև քայլել լույսի մեջ և ապրել լույսով։ Մեր ողջ կյանքը՝ մտածումները, խոսքերն ու գործերը պետք է ճառագեն աստվածային լույսը և վկայեն Նրա զորության և ճշմարտության մասին։ Այդ լույսը ճառագում է մեր միջոցով, եթե մեր գործերը վկայում են Քրիստոսի սերն ու գթասրտությունը Աստծո փառքի համար։ Արդարև, Աստված փառավորվում է, երբ Իր սիրո և շնորհի փառահեղ զորությունը սփռվում է մարդկանց կյանքերից ներս՝ նրանց հոգիների փրկության համար՝ ցրելով մեղքի և անտարբերության մթին խավարը։

16 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page