top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հավատանք Նրա Խոստումին



Տարիներ առաջ, երբ ուսանում էի Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում, ձմռան ամիսներին Սևանա լիճն ամբողջությամբ սառչում էր։ Ձմռան այդպիսի մի օր ուսանող ընկերներիս հետ իջանք լճի ափ և շատ զգուշորեն փորձում էինք զգալ սառույցի ամրությունը, թե արդյո՛ք կարող ենք քայլել դրա վրա, արդյո՛ք սառույցը կարող է պահել մեր ծանրությունը։


Այդպես վախվորած մի քանի քայլ անելուց հետո հանկարծ աղմուկ լսեցինք և տեսանք, թե ինչպես նիվա մակնիշի մի ավտոմեքենա սլանում է լճի վրայով՝ Սևանից դեպի Գավառ։ Սառույցը դիմանում էր այդ մեքենայի ողջ ծանրությանը նույն լճի վրա, որի վրա մենք վախվորած քայլեր էինք անում։


Նոր տարին նոր ճանապարհներ է բացում մեր առջև, սակայն երբեմն անվստահությունը, երկչոտությունն ու վախը անշարժացնում և կաթվածահար են անում մեզ՝ թույ չտալով առաջ ընթանալ։ Անվստահությամբ և վախով ենք քայլում Աստծո խոստումների վրա, կարծես մեր թեթևությունը խոստումներն ավելի ամուր և վստահելի պիտի դարձնեն։ Երբեմն էլ երկմտում ենք և չենք վստահում այդ խոստումներին։


- Աստված խոստացավ, որ մեզ հետ պիտի լինի և երբեք մեզ չի լքելու։ Հավատանք Նրա խոստումին։


- Աստված խոստացավ ներել մեր մեղքերը, եթե ապաշխարենք և դառնանք դեպի Նա։ Հավատանք Նրա խոստումին։


- Աստված խոստացավ մեզ հավիտենական կյանք պարգևել։ Հավատանք Նրա խոստումին։


«Հանդարտվե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված», ասում է մեր Տերը Աստվածաշունչ Սուրբ Գրքում (Սղմ. 45:10)։


Վստահե՛նք Նրան, խաղաղվե՛նք ու համարձա՛կ ընթանանք այս նոր բացվող ճանապարհով՝ գոհություն հայտնելով և հռչակելով մեր Տեր Աստծո անսահման բարությունը ճանապարհի ողջ ընթացքում։

16 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page