top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հայրական Սերը



Հովհաննես Առաքյալի այս խոսքերը և՛ բացականչություն են, և՛ հրաման։


Որպես բացականչություն՝ այն հրավեր է տեսնելու Աստծո գերագույն սիրո զարմանահրաշ բնույթը, զմայլվելու Նրա սիրո անսահման գեղեցկությամբ, և պաշտելու տիեզերքի Արարին, որ իր հայրական սերն է շնորհում մեզ՝ մեղավորներիս և արժանացնում Իր դուստրերն ու որդիները կոչվելուն։


Որպես հրաման՝ այն արթնության կոչ է, որպեսզի թույլ տանք, որ մեր երկնավոր Հոր սերը ներթափանցի մեր կյանքի բոլոր հարթությունները, մեր մտքերի և գործերի մեջ, որովետև միայն այդ ջերմ սերը կարող է մխիթարություն բերել մեր սրտերին դժվարությունների մեջ, հույս՝ նեղությունների մեջ և երջանկություն, որը հավիտենական է։

40 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page