top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կյանքը նման է երգի



Աստծուն ուղղված մեծագույն օրհներգությունը մեր ապրած կյանքն է։ Մենք կատարում ենք այն մեր Արարչի համար՝ ի լուր համայն աշխարհի։ Ինչպիսին է քո երգը։ Արդյո՞ք սրտից է այն բխում, տոնայնության և չափի մե՞ջ է։


Աստվածաշունչն ուսուցանում է, որ կյանքի երգը սրտաբուխ և արհեստավարժ կատարելու բանալին գոհունակության զգացումն է։ Մեր ապրած կյանքը հնչեցնում է այն զգացումները, որոնց մեջ հարատևում ենք։ Եթե մեր հանդեպ Աստծո բարության գոհունակությունը դարձնենք հիմնական մեղեդին, ապա մեր կյանքի երգը կհնչի որպես ցնծության համանվագ և նրա գեղեցկությունը հավերժ կլինի։


Ուրեմն, «ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպի վրա… իմացե՛ք, թե ո՛րն է Տիրոջ կամքը… լցվե՛ք Սուրբ Հոգով՝ միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։ Ամեն ինչի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով միշտ գոհությո՛ւն հայտնեք Հորը և Աստծուն»։ (Եփեսացիս 5:15-20)

Արդարև, մեր կյանքը նման է երգի և բնավ կարևոր չէ երկար է այն, թե կարճ. կարևորը լավ երգելն է՝ «սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով»։

18 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page