top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կենդանի քարեր




«Դուք էլ, որպես կենդանի քարեր, Քրիստոսի վեմի վրա կառուցվում եք որպես հոգևոր տաճար. որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգևոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն»։ (Ա.Պետրոս 2:5)


Այս տողերը գրելիս Ս. Պետրոս առաքյալի մտապատկերում վստահաբար Հին Ուխտի Տաճարի շինարարությունն էր, որի նմանողությամբ, արդեն Նոր Ուխտում, Աստված կառուցում է մեզ Իր միածին Որդու Հիսուս Քրիստոսի վեմի վրա որպես հոգևոր Տաճար։


Հին Կտակարանում Աստված հրամայեց Սողոմոն Իմաստուն թագավորին կառուցել Իր Տաճարը, և վերջինս կազմակերպեց շինարարությունն այնպես, որ շինհրապարակում միայն խաղաղություն և անդորր էր. «Տաճարը շինվեց ապառաժ ու անմշակ քարերով, և մուրճի կամ երկաթէ որևէ գործիքի ձայն չլսվեց դրա շինության ժամանակ»։ (Գ. Թագավորաց 6:7) Իսկ քարերը նախապես մշակվում և պատրաստվում էին ներքևում՝ քարհանքում, և ապա վեր էին բարձրացվում և տեղադրվում իրենց համապատասխան տեղերում։


Աստված մեզ ևս, որպես կենդանի քարերի, այստեղ երկրի վրա կտրում, հղկում, և մշակում է, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգևոր պատարագներ երկրի վրա և երբ երկինք բարձրանանք, պատրաստ լինենք հավիտենական Տաճարի համար։

26 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page