top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Խաչյալ Փրկիչը



Սբ. Եսայի մարգարեի հիշատակի օրը եկեք խորհենք նրա սքանչելի մարգարեություններից մեկի շուրջ։


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունից շուրջ 700 տարիներ առաջ Եսային գրում է. « Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։ Բայց նա վիրավորվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար պատժվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք»։ (Եսայի 53:4-5)


Այս խորախորհուրդ հատվածի մեջ Մարգարեն լավագույնս բացատրում է Մեսսիայի՝ Փրկիչ Քրիստոսի, չարչարանքների իմաստը։ Ասես Եսային կանգնած է Խաչելության առջև, Մարիամի, Մարթայի և Հովհաննեսի կողքին և աչքերը հառել է չարչարվող Փրկչի արյունաքամ մարմնին։ Նա հրավիրում է նաև մեզ՝ իր ընթերցողներին, գալու Խաչելության առջև և ոչ միայն ականատես լինելու, այլև փառաբանելու Աստծո միածին Որդուն, ով զոհաբերվում է մեր մեղքերի քավության համար։


Արդարև, Անմեղը խաչվեց մեղավորներիս համար, Արդարը մահացավ անարդարներիս համար, որպեսզի Նրա զոհաբերությամբ մենք մաքրվենք ու արդարանանք. «որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք»։ (Բ.Կորնթացիս 5:21)


Տեր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ չարչարվեցիր ու խաչվեցիր մեր փրկության համար, ողորմիր մեզ մեղավորներիս։

7 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page