top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ինչպե՞ս կարող եմ հավատալ Սուրբ Հոգուն



Հայրիկ, ինչպե՞ս կարող եմ հավատալ Սուրբ Հոգուն, երբ չեմ տեսնում Նրան», հարցրեց փոքրիկ Արմենը։ «Ես ցույց կտամ, թե ինչպես», ասաց նրա հայրը, և հաջորդ օրը նրան տարավ իր աշխատանքի վայրը՝ էլեկտրակայան և ցույց տվեց գեներատորները։ «Տե՛ս, տղաս, այստեղից է գալիս էլեկտրականությունը, որը լուսավորում է մեր բնակարաններն ու փողոցները, տաքացնում է մեր բնակարանները։ Մենք չենք կարող տեսնել էլեկտրականությունը, բայց,ահա՛, այս մեքենայի և այդ էլեկտրական լարերի մեջ է այն», ասաց հայրը, և ավելացրեց. «Հավատում ես, որ էլեկտրականություն գոյություն ունի, այնպե՞ս չէ»։ «Այո՛», վստահ պատասխանեց տղան։ Հայրը շարունակեց. «Դու հավատում ես էլեկտրականությանը, ո՛չ թե նրա համար, որ տեսնում ես այն, այլ տեսնում ես նրա առաջացրած լույսն ու ջերմությունը։ Նմանապես, մենք հավատում ենք Սուրբ Հոգուն, որովհետև տեսնում ենք նրա բերած լուսավորությունն ու ջերմությունը այն մարդկանց կյանքում, որոնք ընդունում են Աստծուն իրենց սրտերի մեջ և ստանում Նրա զորությունը։

12 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page