top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ի Քէն հայցեմք



Խնդրում ենք Քեզնից, Հա՛յր գթության, և Աստված մխիթարության, տխրամած գիշերվա վերահաս այս ժամին, մխիթարի՛ր մեզ մեղքերի տրտմությունից և ուրախությո՛ւն պարգևիր մեզ արդարության գործերով, Սուրբ Աստվածածնի և բոլոր արդարների աղաչանքներով։ Քո աստվածային քաղցր հրավերիդ համաձայն, Որդի՛ Աստուծո, եկել ենք Քո առաջ այս երեկոյան՝ հոգնած ու ծանրաբեռնված։ Թեթևացրո՛ւ մեր հոգիները մեղքերի ծանրություններից, և զորացրո՛ւ մեզ՝ սիրով տանելու Քո պատվիրաններիդ քաղցր լուծը, Սուրբ Աստվածածնի և բոլոր արդարների աղաչանքներով։ Հանգստեան այս ժամին հասնելով՝ ամբողջ հոգով աղաչում ենք Քեզ, մարդասե՛ր Հոգի Աստուծո, երբ աշխարհը նորոգես, և մարդկանց հոգիները կրկին ընդունես, նորափետուր զարդարի՛ր Քո Սուրբ ավազանից ծնված մեր ննջեցյալներին. Սուրբ Աստվածածնի և բոլոր արդարների աղաչանքներով։ (Ս. Ներսես Շնորհալի, «Ի Քէն Հայցեմք», Խաղաղական Ժամերգություն, գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը)






129 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page