top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Զորացրու Աջովդ Բարձրացած



Երկնավո՛ր արքա, բարձրյալ թագավոր, Տե՜ր դու բոլորի և ամենքի հույս… պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ, զորացրո՛ւ աջովդ բարձրացած, ամփոփի՛ր թևերովդ ամենակալ, ծածկի՛ր խնամքովդ աստվածային, ամրացրո՛ւ վերնայիններիդ վերակացությամբ, շուրջանակի պարսպիր անմահներիդ գումարտակներով, ընդդիմամարտին իմ վանիր զվարթուններիդ զինվորներով, պատսպարի՛ր սասանյալիս Աստվածածնիդ մաղթանքներով, անդրանիկներիդ բանակներն ինձ բարի պահապան կարգիր… Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը՝ այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին. զի դու ես Աստված անքնին, ամենակարողդ ամենքի համար և ամեն բանում բովանդակապես, օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:

20 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page