top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Երկնային Զորքերի տոնը



Այսօր Հայոց Եկեղեցում Սուրբ Հրեշտակների, Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնն է։ Արցախ աշխարհի և հատկապես Շուշիի համար վճռական այս օրերին աղոթենք առ Աստված՝ հայցելով Սուրբ Հրեշտակների 9 դասերի օգնականությունն ու պահպանությունը.


«Անստեղծ և անմահ Արարչի անմարմին սպասավորներ, երկնային զորքերի դասեր՝ Աթոռներ, Քերովբեներ և Սերովբեներ, Տերություններ, Զորություններ և Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետներ և Հրեշտակներ, Միքայել և Գաբրիել, Երկնային զորքերի դասապետներ, որ անլռելի ձայնով փառաբանություն եք մատուցում Ամենասուրբ Երրորդությանը և երեքսրբյան ձայնով երգում եք՝ ասելով «ողորմի՛ր, Դու ստեղծեցի՛ր, կորստյան մի՛ մատնիր, Քո ձեռքի գործերը մի՛ անտեսիր», օգնական և պահապան եղեք մեր քաջարի զինվորներին և համայն հայ ազգին, այսօր և հավիտյան. Ամէն»։


Աղոթքը՝ Կիպրիանոս Աղոթագրքից

Գրաբարից աշխարհաբարի փոխադրեց

Մեսրոպ վրդ. Պարսամյանը

55 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page