top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Երկինքը պատմում է Աստծու փառքը



Յոհան Կեպլերը, ով համարվում է ժամանակակից աստղագիտության հայրը, չէր կարողանում հաշտվել իր այն գիտնական ընկերների մոտեցման հետ, ովքեր մերժում էին Աստծո գոյությունը և հավատում, որ տիեզերքն ինքն իրեն է առաջացել։ Նրանց հակառակը ապացուցելու նպատակով՝ Կեպլերը պատրաստում է արեգակնային համակարգի մի ամբողջական մանրակերտ և հրավիրում է ընկերներին ընթրիքի։ Երբ նրա ընկերները տեսնում են մանրակերտը, բացականչումեն. «Օ՜, ի՜նչ գեղեցիկ է։ Իսկ ո՞վ է պատրաստել այս հրաշքը»։ Կեպլերը պատասխանում է. «Ոչ ոք։ Այն ինքն իրեն առաջացավ»։ Ընկերները վրդովված շրջվում են դեպի նա և ասում. «Անհեթեթություն է։ Ասա՛, թե ով է այն պատրաստել»։ Կեպլերը պատասխանում է. «Եղբայրնե՛ր, դուք ասում եք, որ այս փոքր խաղալիքը չէր կարող ինքն իրեն առաջանալ, մինչդեռ սա մի պարզ մանրակերտն է այն անծայրածիր տիեզերքի, որը հավատում եք, թե ինքն իրեն է առաջացել»։


Երբ հավատացյալը նայում է բնությանն ու տիեզերքին, նրա սիրտը դառնում է դեպի Աստված՝ զմայլանքով և փառաբանությամբ։ Իսկ երբ անհավատն է անդրադառնում բնությանը, նա սևեռվում է բնության օրենքների վրա և հեռանում է այդ օրենքները հաստատած Արարչից։


Բնությունը Աստծո հայտնության պարզագույն ձևն է. «Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ երկնքի հաստատությունը հայտնում է նրա ձեռքի գործերը»։ (Սաղմոս 18:2) Աստծո մեծությունը և զորությունը, անշուշտ, շատ ու շատ ավելին է քան այն, ինչ Նա ստեղծել է։

60 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page