top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ես միայնակ չեմ



Ծանոթներիցս մեկն այսպես էր նկարագրում իր պայքարը միայնության դեմ. «Ես միայնակ եմ զգում, ոչ թե նրա համար, որ ընկերներ չունեմ, շատ ընկերներ ունեմ, գիտեմ որ մարդիկ կան իմ կյանքում, որոնք մտածում և հոգ են տանում իմ մասին և որոնց առաջ կարող եմ բացել իմ սիրտը ու նրանց խոսքերով քաջալերվել, բայց խդնիրն այն է, որ նրան չենք կարող ամեն վայրկյան ինձ հետ լինել»։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր երկրային կյանքում տեսավ ու ապրեց մարդկային միայնության դառը զգացումը։ Նա տեսավ միայնությունը բորոտների աչքերում և լսեց այն կույրերի ձայնի մեջ։ Նա զգաց ու ապրեց միայնությունն անձնապես, երբ իր մտերիմ մարդիկ՝ առաքյալները թողեցին նրան ամենածանր պահին ու փախան։ (Մարկոս 14:50)

Այսուհանդերձ, կանխահայտնելով Իր առաքյալների փախուստը, Հիսուս հայտնել էր նաև իր աներկբա վստահությունը Հայր Աստծո մշտամնա ներկայության հանդեպ, երբ Վերջին Ընթրիքի ժամանակ առաքյալներին ասաց. «Ինձ միայնակ պիտի թողնեք. սակայն ես միայնակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է»։ (Հովհաննես 16:32)

Այս բառերից ժամեր անց Հիսուս ձերբակալվեց, չարչարվեց և խաչվեց մեզ համար, Հայր Աստծո հետ մեր հաղորդությունը վերականգնելու և Նրա հավիտենական ներկայությունը մեզ պարգևելու համար։

Բոլորս էլ կյանքի ամենատարբեր հանգրվաններում ունենում ենք միայնության հուսահատ զգացումը։ Եթե մեր ընկերները չեն կարող ամեն պահի մեզ հետ լինել, ապա Աստված ամենուրեք է և հավիտյան։ Նա միշտ մեզ հետ է։ Նա հասկանում է մեզ, որովհետև ապրեց այն ամենն ինչ մենք ենք ապրում։ Նա գիտի մեր ներքին պայքարների և վախերի մասին։ Մենք մենակ չենք։ Մենք ոչ միայն Աստծո մշտամնա ներկայությունն ունենք, այլև Նրա զորությունն ու պահպանությունը։

«Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով»։ (Եսայի 41:10)

21 views0 comments

Recent Posts

See All

Look Up

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page