top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Դադարի՛ր, Հանդարտվի՛ր



Քամուց քշված այս նավակը մեր կյանքի խորհրդանիշն է, որ նավարկում է փոթորիկների մեջ։ Մեր կյանքի որոշ պահերին, նեղությունների, ձախորդությունների, հիվանդությունների, մահվան, ընտանեկան խնդիրների, ամեն տեսակ դժվարությունների պատճառով մթագնում է հորիզոնը և կարծես, գիշերվա մթության մեջ խենթ ու խելառ քամիների մահաշունչ ալեկոծությունից տարուբերվող նավակի մեջ լինենք։

Այս ամենի մեջ, թվում է, թե Քրիստոս հեռու է մեզնից, անտարբեր է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Սակայն իրականում Նա մեր փոթորիների ճիշտ կենտրոնում է, մեր կողքին է և շշնջում է մեր ականջներին ու սրտերին. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք։ Ես այստե՛ղ եմ, ձեզ հետ մինչև ձեր կյանքի վերջին օրը»։

Հիսուս միշտ պատրաստ է մեզ երկարելու իր ձեռքը՝ դադարեցնելու մեր կյանքի փոթորիկներն ու հանդարտեցնելու ալեկոծ ծովը, միայն թե սրտաբուխ աղոթքով դառնանք դեպի Նա։

«Հանապազ ալեկոծում է ինձ ծովը կյանքիս,

Թշնամին հարուցում է ինձ ալիքներ մրրիկ,

Նավապետ Բարի, եղի՛ր ապավենն իմ տկար անձիս»։


Ապաշխարության օրհնություն, Սուրբ Մեսրոպ Մաշտոց

20 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page