top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Անհանգիստ Սիրտը



«Մեծ ես Դու, Տե՛ր, և մեծագույն պատվի արժանի, մեծ է Քո զորությունը և անբավ է Քո իմաստությունը։ Եվ Քեզ փառաբանել է ցանկանում մարդը՝ Քո արարածների մի մասնիկը, մարդը, որն իր հետ ամենուր կրում է իր մահկանացությունը, իր հետ կրում է իր մեղքի վկայությունը, և այն վկայությունը, թե Դու հակառակ ես ամբարտավաններին։ Եվ այնուամենայնիվ, մարդը՝ Քո արարածների մի մասնիկը, ցանկանում է Քեզ փառաբանել։ Դու քաղցրացնում ես մեզ այդ փառաբանությամբ, քանի որ Դու մեզ ստեղծել ես Քեզ համար, և մեր սիրտը անհանգիստ է այնքան ժամանակ, մինչև հանգիստ չի գտնում Քո մեջ»։ Օգոստինոս Երանելի, «Խոստովանություններ», 400թ.

Մարդկային անհանգիստ սիրտը խաղաղեցնելու հուսահատ փորձերը մարդկության այն ողջ ընթացքն է, որ կոչում ենք պատմություն՝ պատերազմներ, կայսրություններ, քաղաքական շահեր, դասակարգերի պայքարներ, տնտեսական ճգնաժամեր, դրամի մոլուցք, աղքատություն, ստրկություն, – մարդկության երկար ու ձիգ պատմությունը՝ անսպառ երջանկության փնտրտուքի ոլորաններում։

Շատերս ենք հայտնվում այն ինքնախաբեության մեջ, որ երկրային իրերն ու իրականությունները կարող են մեզ երջանկություն պարգևել կամ նպատակ և իմաստ հաղորդել մեր կյանքերին։ Մենք այնքան տարված ենք այս ինքնախաբեությամբ, որ վերջինս մեզ հեռացնում է Նրանից, Ով բացարձակ անհրաժեշտություն է՝ Հիսուս Քրիստոս։ Օգոստինոս Երանելու խոսքերն այսօր, առավել քան երբևէ, արդիական են։ Արդարև, մարդկային անհանգիստ սրտի հանգստությունը միմիայն Աստծո մեջ է։

40 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page