top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աղոթք երեխաների համար



Բարեխնամ և ամենակալ Աստված` Հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, աղաչում ենք Քեզ` երկարիր աներևույթ Աջդ եւ օրհնիր և Սուրբ Հոգուդ պարգևած սրբությամբ պահիր մեր երեխաներին, որպեսզի անարատ մնալով` Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքին: Ուղղիր եւ Քո երկյուղի մեջ հաստատիր նրանց քայլերը, պահելով հնազանդ Քո լուսավոր պատվիրանների մեջ իրենց ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև պարգևիր խաղաղ եւ առանց մեղքի կյանք, որպեսզի հասունանալով և աճելով հասնեն մինչև խոր ծերություն, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, որի հետ օրհնաբանում ենք նաև Քեզ, ով Հայր ամենակալ, կենդանարար Սուրբ Հոգուդ հետ միասին: Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:


Աղոթք Մանուկների Օրհնության Կարգից

4,523 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page