• Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Էմմավուսի Ճանապարհին


Այսօր մեր եկեղեցիներում ընթերցվում է «Էմմավուսի ճանապարհին» ավետարանական ընթերցվածը (Ղուկաս 24:13-35), որը Ս. Հարությունից հետո առաքյալների հետ մեր Տիրոջ ամենախորհրդավոր հանդիպումներից մեկի մասին է։

Էմմավուսի ճամփորդների փորձառությունը ցույց է տալիս, թե ինչպես է Հիսուս բացում մեր աչքերը տեսնելու իրեն և թե ինչպես կարող ենք ճանաչել իրեն Ս. Հաղորդության միջոցով։

Էմմավուսի ճամփորդությունը և՛ պատմական իրողություն է, և՛ հոգևոր ճամփորդություն։ Այն Տիրոջ երկու առաքյալների մասին է, ովքեր Խաչելությունից և Հարությունից հետո ճամփորդում են շուրջ տասներկու կիլոմետր՝ Երուսաղեմից դեպի իրենց գյուղը՝ Էմմավուս գնալու համար։

Այն նաև գծագրում է այն հոգևոր ճամփորդությունը, որը բոլորս անցնում ենք՝ Հիսուսին չճանաչելուց մինչև Նրա հետ հաղորդությունը, երբ մեր հոգու աչքերը բացվում են տեսնելու Նրա կենսաբեր ներկայությունը մեր կյանքի մեջ և հասկանալու Աստվածաշունչ Սուրբ Գիրքի վկայությունները Նրա մասին։

Առաքյալների նման, մենք ևս հոգևոր ճամփորդության մեջ ենք և այդ ճանապարհին Հիսուս պարբերաբար հրավիրում է մեզ սեղանակից լինելու Իրեն, Սուրբ Պատարագի ընթացքում հաղորդվելու իր խորհրդական մարմնին՝ Սուրբ Հաղորդության նշխարի միջոցով, հաց որով աներևութապես միշտ ներկա է Նա, Ում մեկ անգամ հանդիպելով Էմմավուսի ճամփին չենք դադարում վկայել համայն աշխարհին, հռչակելով․

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ»։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.