top of page

Սրբապատկերների մասին

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jun 6, 2020
  • 2 min read


Սրբապատկերը որպես քրիստոնեական հոգևոր մշակույթի և գեղարվեստական մտածողության արգասիք՝ զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց՝ համապատասխանելով վարդապետական և դավանաբանական ձևակերպումներին։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոին, Աստվածամորը և սրբերին: Այս սրբապատկերները զարդարում են սուրբ Սեղանը, եկեղեցու դասի, տաճարի և գավթի որմերն ու սյուները։ Այդ սրբապատկերների առաջ մենք սովորաբար մոմ ենք վառում և աղոթում։

Համաձայն Եկեղեցու սրբազան ավանդության առաջին սրբապատկերներն են Հիսուսի Դաստառակը և Աստվածամոր պատկերը և խորհրդանշական է, որ այս երկ նվիրական պատկերները ժամանակին պատկանել են Հայ եկեղեցուն։ Խիստ կարևոր է սրբապատկերի խրատական դերը. այն զգաստության և ապաշխարության կոչ է՝ ուղղված մեզ։ Սրբապատկերը Եկեղեցու և եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է։ Նա կարևորագույնն է պաշտամունքի ընթացքում օգտագործվող բոլոր ծիսական առարկաների մեջ, քանի որ սրբապատկերի գոյաբանական հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի գերբնական մարմնավորման անճառելի իրողությունը։

Աստված Հոգի է, այսինքն՝ Նրան անհնար է նկարագրել, բայց երբ Նա մարմին է առնում, վերցնում և Իրեն է միացնում մարդկային բնությունը, որով ձեռք է բերում նաև նյութական կերպար, հնարավոր է դառնում Նրան պատկերել։ Այսինքն՝ հոգևոր էությունն արտահայտվում է զգայական կերպարի մեջ և միջոցով։ Տեսնելով պատկերը՝ մենք մտովի դիմում ենք պատկերվածին։ Երբ աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոթքը ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերի վրա։

Ի սկզբանե Հայ եկեղեցին եղել է պատկերահարգ։ Ամեն մի սրբապատկեր գործածելի է դառնում եկեղեցում միայն հատուկ կարգով օրհնվելուց ու օծվելուց հետո։

12-րդ դարում Հովհաննես Սարկավագ Վարդապետը բանաձևել է Հայ Եկեղեցու ուսմունքը սրբապատկերի վերաբերյալ հետևյալ կերպ. «Սրբապատկերները օգնում են հավատացյալներին մերձենալու Աստծուն»: Քրիստոսի պատկերի առջև պետք է խոնարհվել. խոնարհումը, սակայն, ուղղված է ոչ թե սրբապատկերի նյութին, այլ Նույն Ինքն Քրիստոսին: Աստվածածնի և սուրբերի պատկերների առջև նույնպես պետք է խոնարհվել, սակայն այս խոնարհումը ոչ թե Աստվածածնին ու սուրբերին է ուղղված, այլ Քրիստոսին, քանի որ Աստվածամայրը և սուրբերը միայն միջնորդ կարող են լինել մեզ համար Քրիստոսի առջև:

Աղբույր՝ Ք.Հ. հանրագիտարան

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page