top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ո՞վ է Սուրբը

Updated: Jun 29, 2020



Հինգերորդ դասարանի մի խումբ աշակերտներ այցելում էին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին։ Նրանց միջից մի աղջնակ բավական երկար կանգնած էր սրբերին պատկերող հսկայական ապակենկարների առջև՝ զմայլվելով դրանց գեղեցկությամբ։


Դպրոց վերադառնալուց հետո, ուսուցիչը հարցրեց աշակերտներին թե, ինչն էր ամենաշատը տպավորել նրանց։ Երբ հերթը հասավ աղջնակին, նա ասաց, որ սրբերի ապակենկարները։ Ուսուցիչը հարցրեց. «Իսկ գիտե՞ս, թե ով է սուրբը»։ Աղջնակը մի պահ մտաբերեց լուսաշող ապակենկարները և պատասխանեց. «Սուրբը նա է, որի միջով շողում է լույսը»։


Ահա սրբերի և սրբության մասին մի պարզ, բայց միևնույն ժամանակ խորը սահմանում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս աշխարհի լույսն է (Հովհ. 8:12)։ Մենք ինքներս լույս չունենք, սակայն կոչված ենք սրբության՝ ապակենկարի նման մեր անձերի միջով շողարձակելու Աստծո կենարար լույսը խավար և մռայլ աշխարհին։


Իսկ ահա թե ինչպես է բնորոշում սրբերին մեր մեծագույն սրբերից՝ Գրիգոր Նարեկացին.


«Երջանիկ և փառավորյալ են սրբերի դասերը, փրոնցից ոմանք դուզն-ինչ գայթեցին թեև, բայց ավելի հաճախ հաստատվեցին. սասանեցին փոքր-ինչ, բայց վառված՝ հոգու շողերով պայծառ՝ մաքրությամբ դարձյալ լուսավորվեցին: Մեկը ցույց է տալիս նրանց խառնվածքի տկարությունն հասարակաստեղծ, իսկ մյուսը՝ բնության օրենքին հաղթող վարքն առաքինի, հրեշտակային: Ուստի և նրանք օրհնված են Քրիստոսի Հոր ամենիշխան և աստվածային բերանով, և ընտրյալներ են հռչակված, խնկված ու բարեբանված, պաշտված են իբրև անդամներ Քրիստոսի, և իբրև Սուրբ Հոգու օթևաններ են պատրաստված. չունեն իրենց մեջ խավարի նշմարներ կամ հետքեր անգամ, այլ անկեղծություն են ամբողջովին և լուսավոր արդարություն՝ և որքան հնարավոր է Աստուծո մարդուն Աստծուն նմանեցնել, պարզերես են նրանք և վարքով, բարձր ու անխոնարհելի, նրանց կյանքն զգաստ է և անըստգյուտ, աստվածպաշտությունն ամուր, անհեղլի, ընթացքն արիական և անկասելի, ճշմարտությունը միատարր և անցնդելի, դիմագրավությունը զորեղ և անհաղթելի, տեսողությունը պայծառ և անապշելի, իմաստասիրությունը երկնային և անկոխելի, պատկերը մաքուր և անաղարտելի: Նրանց անուններն հիշատակել և աղոթքը հայցել՝ Աստված ինքն էր, որ մեզ սովորեցրեց»:

ՆԱՐԵԿ, ԲԱՆ ՀԱ

33 views0 comments

Recent Posts

See All

Trust in God

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page