top of page

Առավոտյան աղոթք. Երկրպագում ենք

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 11, 2020
  • 1 min read


Երկրպագում ենք Քեզ, Տեր Աստված մեր, երկարաձիգ գիշերվա միջով անցածներս և կանուխ արթնանալով՝ մատուցում ենք քեզ մեր առավոտյան աղոթքները։ Օրհնում ու փառավորում Քեզ և գոհանում ենք Քեզնից, որ շնորհեցիր մեզ այս գիշերը խաղաղությամբ անցկացնել և հասնել առավոտյան այս ժամին։ Տե՛ր, մեզ արժանի դարձրու Քո անճառելի օրհնություններին, որ խոստացար քո սիրելիներին, ճշմարի՛տ Աստված, մեր Տեր Հիսո՛ւս Քրիստոս, ապրեցրո՛ւ մեզ և ողորմի՛ր։

Հատված Առավոտյան ժամերգությունից,

գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը


Գրաբար


Երկրպագեմք Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, անցեալքս ընդ երկարութիւն գիշերիս. եւ կանխեալքս ի տեղւոջ խոստովանութեան մատուցանեմք զառաւօտու աղօթս մեր: ԶՔեզ, Տէ՛ր, օրհնեմք եւ փառաւորեմք. եւ զՔէն, Տէ՛ր, գոհանամք, որ արժանի արարեր զգիշերս խաղաղութեամբ անցուցանել եւ հասանիլ ի ժամ առաւօտուս: Արժանաւորեա՛ զմեզ, Տէ՛ր, անճառ խոստմանց Քոց, զոր խոստացար սիրելեաց Քոց, ճշմարի՛տդ Աստուած Յիսուս Քրիստոս, Տէ՛ր մեր. կեցո՛ եւ ողորմեա՛:

 
 
 

コメント


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page