top of page
  • Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Ես հաղթեցի աշխարհին


“Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետեւ ես հաղթեցի աշխարհին»։ (Յովհաննես 16:33)

Կյանքի բոլոր դժվարությունների և փորձությունների մեջ և հատկապես համավարակի այս դժվարին օրերին հիշենք, որ մեր Տեր Աստված հաղթանակի Աստված է և չկա ոչ մի չար ուժ, հիվանդություն կամ փորձություն, որ ծնկի չգա նրա ահեղ և ամենազոր ներկայության առաջ։

Ուրեմն աղոթենք Նրան ասելով. «Ամենակարո՛ղ Տեր, Դո՛ւ որ հաղթել ես աշխարհին, կարող ես հաղթել նաև համավարակի այս տագնապը, որի մեջ է ամբողջ աշխարհը։ Այն փորձությունը, որի միջով այսօր անցնում ենք մենք, մեր ընտանիքները, մեր հայրենակիցները և համայն աշխարհը, թվում է՝ անհաղթահարելի։ Սակայն հավատում ենք, որ քո ամենահաղթ Աջի զորությամբ պիտի գտնենք հոգու արիություն և մարմնի զորություն՝ դիմագրավելու համար այս համավարակը և «այս ամենի միջից է՛լ ավելի հաղթական պիտի դուրս գանք Քո միջոցով»՝ գոհությամբ փառավորելով Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

37 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page